ԱՄՆ Սենատը ևս հավանություն տվեց Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի օգնության փաթեթին

Loading...

Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։

Այդ գումարից 6,5 միլիարդը կստանա Պենտագոնը՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, մնացածը՝ այլ գերատեսչություններ՝ տնտեսական ու հումանիտար օգնություն տրամադրելու համար։

Ավելի վաղ այս բյուջեն հաստատել էր Ներկայացուցիչների պալատը։

Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատումից հետո փաթեթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենի սեղանին։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը կստորագրի նախաձեռնությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button