Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Անթալիայիում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանականում կարող են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարները:
«Կա նման գաղափար, մենք ողջունում ենք այն: Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման՝ ցանկացած ձևաչափով և շրջանակում, եթե դրան պատրաստ է նաև Հայաստանը» , – ադրբեջանական Apa գործակալությանն ասել է Հաջիևը:
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը:
«Ազատության» աղբյուրները հայտնում են, որ վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի արգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն: