Բաքուն հայտարարում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարների հնարավոր հանդիպման մասին

Loading...

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Անթալիայիում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանականում կարող են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարները:

«Կա նման գաղափար, մենք ողջունում ենք այն: Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման՝ ցանկացած ձևաչափով և շրջանակում, եթե դրան պատրաստ է նաև Հայաստանը» , — ադրբեջանական Apa գործակալությանն ասել է Հաջիևը:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը:

«Ազատության» աղբյուրները հայտնում են, որ վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի արգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button