Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, «եթե Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերի»

Loading...

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի և իրագործի ստանձնած պարտավորությունները, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ մենք աջակցում ենք հաղորդակցության ուղիների բացումն ու եռակողմ համաձայնությունների լիակատար ու անընդմեջ իրագործումը»,- ասել է Խակաֆովը, ընդգծելով՝ Բաքվի համար առաջնային է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհի բացումը մինչև Նախիջևան։

«Եթե Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության էջը, ինչպես նաև խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար», — ասել է Խալաֆովը։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է նաև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսել, բայց առանց որևէ նախապայմանի։

«Դրան զուգահեռ կարող է ընթանալ երկու երկրների հարաբերությունների կարգավորումն ու այլ կապերի վերականգնումը»,-ասել է փոխարտործնախարարը։

Երևանը պնդում է, թե սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է հայելային եղանակով ետ քաշել զորքերը, տեղում տեղակայել միջազգային դիտորդներ։ Բաքուն, մինչդեռ, պնդում է, թե գործընթացը պետք է իրականացվի առանց նախապայմանների։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button