Բաքու․ Ապօրինի զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից

Loading...

«Ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայեր են ապրում․ մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացի»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ընդգծելով՝ Բաքվի համար կարևորագույն հարցերից մեկը հայերի ինտեգրումն է ադրբեջանական հասարակության մեջ։

Խալաֆովը պնդել է, թե չնայած պատերազմի ավարտին ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, դեռևս հրադադարի խախտման դեպքեր են լինում։ «Դրանք խոչընդոտում են խաղաղության ամրապնդմանն ու պետք է կասեցվեն»,- ասել է նա։

«Վստահ եմ, որ ռուս խաղաղապահները լիովին գիտակցում են իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները։ Հայկական ապօրինի զորամիավորումները, որոնք գտնվում են այնտեղ, պետք է դուրս բերվեն, և գործընթացն այդ ուղղությամբ է լինելու։ Պետք է վերացվեն խաղաղությանը խանգարող բոլոր խոչընդոտները»,- հավելել է Խալաֆովը։

Անցած ամիս այս հարցը բարձրացրել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, երբ երկու երկրները համաձայնագիր էին կնքել դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ:

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը լիովին կիրագործի 2020թ. նոյեմբերի հայտարարության բոլոր դրույթները՝ հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածքից դուրս բերելու, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիներ բացելու վերաբերյալ։ Դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը, ցավոք, դանդաղ է առաջ գնում»,- ասել էր Ալիևը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button