ԵԽ Նախարարների կոմիտեն հատուկ բանաձևով Ալիևի վարչակազմին կոչ է անում անհապաղ չեղարկել մի շարք քրեական գործեր

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հատուկ բանաձևով Իլհամ Ալիևի վարչակազմին կոչ է անում անհապաղ չեղարկել ադրբեջանցի մի խումբ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ քրեական գործերը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ԵԽ Նախարարների կոմիտեն նկատի ունի այդ թվում Ինթիգամ Ալիևի, Գիյաս Իբրահիմովի, Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ քրեական գործերը։

Այդ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ կայացրած վճիռներով փաստել է, որ նշված անձինք հետապնդվել են Ալիևի իշխանությանը քննադատելու համար, նրանց նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում է իրականացվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button