ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ

Loading...

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։

Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։

Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։

Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա:

«Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին», — ասել է Նիդերլանդների առաջնորդը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Եվրամիությանը արագացված կարգով անդամակցության գործընթաց սկսել Ուկրաինայի համար։ ԵՄ 8 երկրներ՝ հիմնականում նախկին սոցիալիստական ճամբարից, աջակցել են Ուկրաինայի անդամակցությանը։ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ «գործընթացը բարդ է լինելու, քանի որ կառույցի անդամների շարքում իրարամերժ տեսակետներ կան ընդարձակման հարցում»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button