Երևանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ

Loading...

Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, «Արմենպրես»-ին ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», — մասնավորապես նշել է Հունանյանը:

Հայաստանը և Ադրբեջանը բազմիցս հայտարարել են խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը օրերս անդրադարձել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Բաքվում Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը, և հույս էր հայտնել, որ Հայաստանը ևս ընդառաջ կգնա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button