Ըստ Կիևի, Ռուսաստանը կրակել է բելառուսական գյուղի ուղղությամբ` պատերազմին ներքաշելու նպատակով

Loading...

Կիևը պնդում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում գտնվող Բելառուսի բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակել` փորձելով Մինսկին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմին։

Ուկրաինայի ռազմաօդային հրամանատարության հաղորդագրության համաձայն` ռուսական ինքնաթիռը Բելառուսի օդանավակայանից օդ է բարձրացել, անցել Ուկրաինայի օդային տարածք, ապա կրակել բելառուսական Կոպանի գյուղի ուղղությամբ:

«Սա սադրանք է, որի նպատակը Բելառուսի զինված ուժերին ներքաշելն է Ուկրաինայի դեմ պատերազմին», — ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հայտարարության մեջ: Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ նույն գործողության թիրախում են հայտնվել նաև երկու այլ բելառուսական բնակավայրեր:

Պաշտոնական Մինսկը առայժմ չի արձագանքել հարևան երկրից հնչող մեղադրանքներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button