ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ են․ ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ

Loading...

Կարևոր է կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը:

Կարևորելով նաև մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները՝ վարչապետը նկատել է՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում՝ հեռուստատեսային, ունեն ընդդիմադիր ուղղվածություն:

ժողովրդավարության ամրապնդման ոլորտում Հահաստանի կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են, իր հերթին ասել է Թերեզա Ռիբեյրոն՝ նշելով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել նաև լրագրողների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացին:

Ընդգծվել է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության կարևորությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button