Հայաստանի ԿԲ-ն չի հստակեցնում՝ ինչ է ձեռնարկելու «Միր» վճարային համակարգի հետ կապված 

Loading...

Հայաստանի կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) չի հստակեցնում, թե ինչ է ձեռնարկելու Ուկրաինայի ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվել այլ երկրներին՝ դադարեցնել ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի հետ աշխատանքը։

«Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին՝ ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,- նշված է «Ազատությանն» այսօր ուղղված Հայաստանի կենտրոնական բանկի պատասխանում։

Երեկ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի կենտրոնական բանկը Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղըզստանի կենտրոնական դրամատներին խնդրել է՝ սառեցնել բոլոր փոխանցումները ռուսական վճարային «Միր» համակարգի միջոցով, մասնավորապես, Կիևը խնդրել է՝ դադարեցնել «Միր» քարտերի օգտագործումը դրամարկղերից գումար հանելու, ինչպես նաև օնլայն առևտրի կամ փոխանցումների նպատակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button