Միացյալ Նահանգներն արգելում է դոլարի տրամադրումը Ռուսաստանին

Loading...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արգելել է կանխիկ դոլարի տրամադրումը Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ այդ երկրի սկսած պատերազմին ի պատասխան։ Որոշումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Ըստ այդմ, արգելվում է դոլարի վաճառքը Ռուսաստանի կառավարությանն ու բոլոր այն անձանց, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում։ Փաստաթուղթը նաև արգելում է ամերիկացիներին նոր ներդրումներ անել ռուսական տնտեսության որևէ ճյուղում։

Նույն որոշմամբ Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական ապրանքների՝ ալկոհոլի, ձկան, բնական ալմաստի ներկրումը։ Սպիտակ տան հաշվարկներով, սրա արդյունքում Ռուսաստանը կզրկվի առնվազն մեկ միլիարդ դոլարի եկամտից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button