Ռուսաստանը «կփորձի վերախմբավորել իր ուժերը՝ հարձակումը վերսկսելու համար»

Loading...

Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի վերախմբավորել իր ուժերը՝ առաջիկա օրերին հարձակումը վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով՝ դա կարող է ներառել նաև «Կիևի դեմ գործողություններ»։

Բրիտանական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ռուսական ցամաքային զորքերի առաջխաղացումը սահմանափակվել է «լոգիստիկ խնդիրների և ուկրաինական ուժերի ուժեղ դիմադրության պատճառով»։

Maxar ընկերության արբանյակային լուսանկարների համաձայն, ռուսաստանյան ռազմական տեխնիկայի հսկայական շարասյունը կենտրոնացվել է Կիևից դեպի հյուսիս։

Associated Press գործակալությունը, վկայակոչելով Maxar-ի տվյալները, նշում է, որ տեխնիկայի մի մասը, այդ թվում՝ հրետանին, դիրքավորվել է անտառային գոտում՝ հավանաբար պատրաստվելով հարվածի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button