Ռուսաստանի դատախազությունը դատարանին խնդրել է արգելել Meta-ի գործունեությունն իր տարածքում

Loading...

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է Meta-ն ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում։

Meta-ն՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը, որոշել է թույլատրել որոշ երկրների օգտատերերին Ուկրաինա ներխուժման համատեքստում բռնության կոչ անել ռուս զինվորականների նկատմամբ: Meta-ն նաև ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մահվան կոչեր են պարունակում։

Գլխավոր դատախազությունը նաև դիմել է «Ռոսկոմնադզորին»՝ պահանջելով սահմանափակել Instagram-ի հասանելիությունը՝ «ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողությունների կոչեր պարունակող տեղեկատվական նյութերի տարածման պատճառով»։

Facebook-ը Ռուսաստանում արգելափակվել է մարտի 4-ին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button