Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին բանտից կոչ է արել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և երկրի այլ քաղաքների բնակիչներին՝ շաբաթավերջին կրկին դուրս գալ փողոց՝ ընդդեմ Ուկրաինայի պատերազմի։
«Խելագար, մոլագար Պուտինին ամենաշուտը կարող է կանգնեցնել Ռուսաստանի ժողովուրդը, եթե դուրս գա ընդդեմ պատերազմի։ Սա ծանր մարաթոն է, հյուծող պայքար է՝ վախով, ձերբակալություններով: Բայց սա հաստատ անօգուտ պայքար չէ», – հայտարարել է Նավալնին, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է Վլադիմիրի շրջանի բանտում։
Ռուսաստանում հակապատերազմական գործողությունների համար փետրվարի 24-ից ի վեր ձերբակալվել է շուրջ 14 հազար մարդ։