2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են․ ՄԱԿ

Loading...

Մարտի 11-ի դրությամբ ՄԱԿ-ի տվյալներով 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոնը, ապաստանել է հարևան Լեհաստանում։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնի խոսքով՝ 2,5 միլիոն փախստականների թվում 116 հազար օտարերկրյա քաղաքացիներ կան:

Մինչ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայում բնակչության թիվը գնահատվում էր ավելի քան 44 միլիոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախօրեին հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքից հեռացել է յուրաքանչյուր երկրորդ բնակիչ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button