Եվրամիությունը դադար է պահանջում Իրանի հետ բանակցություններում

Եվրամիությունը դադար է պահանջում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Արտաքին գործոնների պատճառով Վիեննայի բանակցությունների դադար է պետք։ Վերջնական տեքստը ըստ էության պատրաստ է, և այն սեղանին է», – Թվիթերում գրել է Բորելը՝ առանց հստակեցնելու, թե ինչ «արտաքին գործոնների» մասին է խոսքը։

Պաշտոնական Թեհրանը դեմ չէ բանակցություններում դադարի առաջարկին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ի պատասխան հայտարարել է, որ դադարը թույլ կտա «լուծել մնացյալ հարցերը»:

Թեհրանի միջուկային գործարքի մասնակից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ ԱՄՆ-ից «առնվազն պետքարտուղարի մակարդակով երաշխիքներ» է պահանջել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեն ազդի Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերությունների վրա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button