Կիևը պնդում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում գտնվող Բելառուսի բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակել` փորձելով Մինսկին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմին։
Ուկրաինայի ռազմաօդային հրամանատարության հաղորդագրության համաձայն` ռուսական ինքնաթիռը Բելառուսի օդանավակայանից օդ է բարձրացել, անցել Ուկրաինայի օդային տարածք, ապա կրակել բելառուսական Կոպանի գյուղի ուղղությամբ:
«Սա սադրանք է, որի նպատակը Բելառուսի զինված ուժերին ներքաշելն է Ուկրաինայի դեմ պատերազմին», – ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հայտարարության մեջ: Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ նույն գործողության թիրախում են հայտնվել նաև երկու այլ բելառուսական բնակավայրեր:
Պաշտոնական Մինսկը առայժմ չի արձագանքել հարևան երկրից հնչող մեղադրանքներին: