Ուկրաինական ալիքները հայտնում են պայթյունների մասին Ուկրաինայի արևմտյան մասում գտնվող Լուցկում և երկրի կենտրոնում գտնվող Դնեպրում:
Լուցկում, ըստ հաղորդումների, հարված է հասցվել տեղի օդանավակայանին։
Երեկ մոտ 40 հազար մարդ դուրս է բերվել ուկրաինական Սումի և մի շարք այլ քաղաքներից: Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսական կողմը խոստացել է «լռության ռեժիմը» պահպանել նաև այսօր՝ ժամը 10-ից։
Մարիուպոլում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ուկրաինացիները չեն կարողանում մարդասիրական օգնություն հասցնել՝ ջուր և դեղորայք։ Քաղաքն արդեն մի քանի օր շրջափակված է ու կրակի տակ է գտնվում։