ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս տարբեր գործիչների, Պեսկովի ընտանիքի նկատմամբ

Loading...

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և նրա չափահաս երեխաների` Նիկոլայ և Լիզա Պեսկովների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մեծ յոթնյակի» երկրները հետագա քայլեր են ձեռնարկում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար, ասել է նա։ Նեդ Փրայսը նաև ընդգծել է, որ սահմանափակող միջոցների թուլացում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նախագահ Պուտինը չդադարեցնի ագրեսիան։

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ՌԴ Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ, որոնք ղեկավարել են այսպես կոչված «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» ճանաչման գործընթացը, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ»,- ասել է նա։

Պեսկովն ամուսնացած է ռուս գեղասահորդուհի Տատյանա Նավկայի հետ։

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի, ՎՏԲ բանկի խորհրդի տասը անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման և ընդլայնման մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button