Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր և կառուցողական. Չավուշօղլու

Loading...

Անթալիայում ավարտվել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն հանդիպումից հետո կարճ հայտարարություններով են հանդես եկել:

«Շնորհակալ եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար», — հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք: Գիտեք, որ հարաբերությունների կարգավորման համար գործընթաց ենք սկսել: Նախագահ Էրդողանի և Փաշինյանի փոխադարձ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք: Բանագնացները երկու հանդիպում ունեցան Մոսկվայում և Վիեննայում: Քննարկել են և շարունակում են քննարկել լրիվ կարգավորմանը ուղղված քայլերը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հիշեցրել է, որ անցած շաբաթավերջին Բաքվում էր և ընդգծել` Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում ու աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար ջանքեր ենք գործադրում և բոլոր կողմերից աջակցություն ենք տեսնում այս ջանքերին: Ադրբեջանը ևս գոհ է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերի առիթով:

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումից բոլորս կշահենք և կշարունակենք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Եվ այս հարցում ևս պարոն Արարատի հետ համակարծիք ենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է. «Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button