Դմիտրի Մեդվեդևը հրաժարվում է Instagram-ից և Facebook-ից

Loading...

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից, Facebook-ից և Meta ամերիկյան տեխնոլոգիական միավորման ստեղծած այլ ծառայություններից: Այդ մասին հայտնել է Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը:

«Դմիտրի Մեդվեդևը չի օգտվի Meta ընկերությունների միավորման մեդիա արտադրանքից: Պատճառը միավորման հակառուսական դիրքորոշումն է»,- ասել է Օսիպովը:

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meta Platforms-ը ճանաչել է «ծայրահեղական կազմակերպություն» և պահանջել է արգելափակել դրա գործունեությունը երկրի տարածքում:

Գլխավոր դատախազությունն այդ որոշումն է կայացրել այն բանից հետո, երբ Meta ընկերությունների միավորման մամլո քարտուղար Էնդի Սթոունը հաստատել է, որ մի շարք երկրներում ժամանակավոր սառեցվում է Ռուսաստանի զինվորականների նկատմամբ բռնություն իրականացնելու մասին կոչեր սոցցանցերում տեղադրելու արգելքը:

Ըստ Meta-ի, «գրառման ենթատեքստից պետք է պարզ լինի, որ թիրախը ոչ թե ժողովուրդն է, այ բանակը»:

Մասնավորապես, «պետք է հասկանալի դառնա, որ «Մա՛հ ռուսներին», կամ «Մա՛հ Պուտինին» կարգի մեկնաբանությունները հասցեագրվում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ վարող ռուսաստանցի զինծառայողներին կամ նրանց գլխավոր ռազմական հրամանատարին»։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչության քարոզ») և 202 հոդվածի 2-րդ մասով («Բռնության գործադրման սպառնալիքով ատելության և թշնամանքի հրահրում») քրեական գործեր հարուցելու համար:

Роскомнадзор-ը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) հայտնել է, որ Instagram-ի մատչելիությունը կսահմանափակվի մարտի 14-ից: Facebook-ի մատչելիությունը Ռուսաստանը սահմանափակվել է մարտի 4-ից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button