Զելենսկին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել օգնել Մելիտոպոլի «առևանգված» քաղաքապետի ազատ արձակմանը

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել օգնել Մելիտոպոլի քաղաքապետի ազատ արձակմանը, որն ըստ պաշտոնական Կիևի` առևանգվել է ռուսական զորքերի կողմից:

«Մեր պահանջը պարզ է՝ նա պետք է անհապաղ ազատ արձակվի», — հայտարարել է Զելենսկին մարտի 12-ին հրապարակված տեսանյութում։

Ուկրաինական կողմի պաշտոնական աղբյուրների համաձայն` քաղաքապետ Իվան Ֆեդորովին մարտի 11-ին առևանգել են ռուս զինվորները, որոնք գրավել են երկրի հարավում գտնվող Մելիտոպոլի քաղաքը։

Նա «հրաժարվել է համագործակցել թշնամու հետ», պնդել է պաշտոնական Կիևը։ Ուկրաինացի պաշտոնյաները համացանցում միջադեպի տեսագրությունն էին տեղադրել. դրանում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք տղամարդուն դուրս բերում կառավարական շենքից։

Զելենսկին նշել է, որ 2000 ուկրաինացիներ մարտի 12-ին Մելիտոպոլում փողոց են դուրս եկել ընդդեմ ռուսական ներխուժման և իրենց քաղաքապետին ազատ արձակելու պահանջով։ Ռուսական ուժերը Մելիտոպոլը գրավել են փետրվարի 26-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button