Իտալիայում առգրավվել է ռուս գործարար Մելնիչենկոյին պատկանող շքեղ զբոսանավը

Loading...

Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավել է ռուս գործարար Անդրեյ Մելնիչենկոյին պատկանող շքեղ զբոսանավը։ Իտալական և ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն` 530 միլիոն եվրո արժողությամբ Sailing Yacht A զբոսանավը կայանված էր Տրիեստ նավահանգստում, այն համարվում է աշխարհի ամենամեծ մասնավոր առագաստանավը։

Sailing Yacht A-ի երկարությունը 142 մ է, ջրատարողությունը՝ գրեթե 13 հազար տոննա, նախագծվել է ֆրանսիացի արդյունաբերական դիզայներ Ֆիլիպ Սթարքի կողմից և գործարկվել 2008 թվականին: Անդրեյ Մելնիչենկոն, Forbes-ի գնահատմամբ, Ռուսաստանի տասը ամենահարուստ գործարարներից է։ Նրա կարողությունն, ըստ պարբերականի, գնահատվում է 11,6 միլիարդ դոլար։

Մարտի 9-ին Եվրամիությունը Մելնիչենկոյին և ևս 13 ռուս գործարարների ներառեց պատժամիջոցների ցուցակում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով: Նրանց մուտքը Եվրամիության անդամ երկրներ արգելված է, ԵՄ-ի տարածքում նրանց պատկանող ակտիվները սառեցված են։

Անցած օրերին Ֆրանսիայում և Գերմանիայում ձերբակալվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի և միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավերը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button