Միրզոյանը Բորելին ներկայացրել է սահմանագոտում և Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Loading...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան — Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով Արցախում հումանիտար իրավիճակին` նախարարը Բորելի ուշադրությունն է «հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ «հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին», հաղորդում է ԱԳՆ-ն։

Արդեն 5-րդ օրն է` արցախցիները զրկված են գազից, Արցախ մտնող միակ գազատարի խողովակը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և Բաքուն օրեր շարունակում արգելում է վերանորոգել այն։

Միրզոյանն ընդգծել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց
անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդման` Միրզոյանն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը:

Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Իր հերթին Եվամիության դիվանագիտության ղեկավարը Թվիթերում գրել է. «Ուրախ եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Անթալիայում․ սա պատմական և խորհրդանշական պահ է»։

Բորելը հավելել է․ «Վերահաստատել եմ ԵՄ-ի պատրաստակամությունը փորձով կիսվելու և օգնելու լարվածության թուլացմանը»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button