Ջո Բայդենը կարգադրել է 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետական քարտուղար Էնթոնի Բլինքենին կարգադրել է 200 միլիոն դոլարի զենք և այլ տեսակի օգնություն տրամադրել Ուկրաինային:

Այդ որոշմամբ մեկ տարվա ընթացքում Կիևին Վաշինգթոնի հատկացրած ռազմական օգնության ծավալը հասել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 13 միլիարդ 600 միլիոն դոլարի արտակարգ օգնություն հատկացնելու ծրագիրը:

Մինչև այս տարվա սեպտեմբեր Ուկրաինայի համար դաշնային բյուջեում առսանձնացվել է 1.5 տրիլիոն դոլար:

Կիևին տրամադրվող արտակարգ օգնության փաթեթով ենթադրվում է 3.5 միլիարդ դոլար հատկացնել ուկրաինական բանակին սպառազեն և հանդերձանք փոխանցելու համար և ևս 3 միլիարդ Եվրոպայում գտնվող կամ Եվրոպա տեղափոխվող ամերիկյան ուժերի համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button