Ռուսական ԶՈւ-ն, ըստ Կիևի, հրետակոծության է ենթարկել Մարիուպոլի մզկիթը, որում բնակիչներ էին պատսպարված

Loading...

Պաշտոնական Կիևի համաձայն` ռուսական զինուժը հրետակոծության է ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքի մզկիթը, որտեղ 80 խաղաղ բնակիչ էր պատսպարված, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ։ Թե երբ է տեղի ունեցել հրետակոծությունը, Ուկրաինայի արտգործնախարարությունը չի նշում։

Մարիուպոլը շրջափակման մեջ է ավելի քան մեկ շաբաթ, պարբերաբար հաղորդվում է քաղաքի ռմբակոծության մասին։ Ռազմավարական նշանակության քաղաքի բնակիչների տարհանման մի քանի փորձեր ձախողվել են։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության փոխանցմամբ` Մարիուպոլի բնակչությունը զրկված է ջրից, ջեռուցումից, առաջին անհրաժեշտության սննդամթերքից:

«Պաշարված Մարիուպոլը մոլորակի ամենասարսափելի հումանիտար աղետն է. 12 օրվա ընթացքում 1582 խաղաղ բնակիչ է զոհվել», — նախօրեին Թվիթերում գրել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button