Ռուսական ուժերը Չեռնիգովի և Նիկոլաևի վրա հարվածներ են հասցրել «Սմերչներից», պնդում է Կիևը

Loading...

Ուկրաինայում պատերազմի 17-րդ օրը ռուսական զորքերը շրջափակել են մի քանի խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մարիուպոլն ու Չեռնիգովը, երկրի տարբեր շրջաններում գնդակոծություններն ու օդային հարվածները շարունակվում են։

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն` ռուսական ուժերը Չեռնիգովի, ինչպես նաև Նիկոլաևի վրա հարվածներ են հասցրել «Սմերչ» կայանքներից։ Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով` քաղաքում «քաոսային» հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, կա երկու վիրավոր։

Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ արևելյան ճակատում՝ Վոլնովախան գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, Մարիուպոլը՝ շրջապատված։

Պաշարված Կիևի մերձակայքում անցած գիշեր հատկապես լարված է եղել Բուչանսկի և Բրովարսկի շրջաններում, Իրպինի մերձակայքում, որտեղ մարտեր են ընթանում։ Վասիլկովոյի ռազմական օդանավակայանում ռուսական բանակը առավոտյան առնվազն վեց հրթիռ է արձակել, Կիևի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով զինամթերքի պահեստ է պայթել։

Ըստ Սումիից ստացվող տեղեկությունների` այսօր նախատեսված է հումանիտար միջանցքների բացում՝ քաղաքից խաղաղ բնակչությանը դուրս բերելու նպատակով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button