Վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման գործընթացը. Արարատ Միրզոյան

Loading...

«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին», — Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», — մանրամասնել է նա:

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում:

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը` ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան կա», — շեշտել է նա:

Չավուշօղլուն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:

Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: Նախորդ բարձաստիճան պաշտոնյան, որ եղել էր Թուրքիայում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր` ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button