Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բեննետը մարտի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու հարցը և ջանքերը, որոնք այդ ուղղությամբ գործադրում է հրեից պետությունը: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
«Շաբաթ օրը երեկոյան տեղի է ունեցել վարչապետ Բեննետի և նախագահ Զելեսկու հեռախոսազրույցը, այն տևել է ավելի քան մեկ ժամ, լիդերները քննարկել են պատերազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը»,- նշվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Այլ մանրամադսներ հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս չեն հրապարակվել: