Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր օտարերկրացի լրագրողների հետ զրույցում խոսել է 17 օր տևող պատերազմի ընթացքում ուկրաինական կողմի կրած կորուստների մասին:
«Այսօրվա դրությամբ մեր բանակն ունի մոտ 1300 զոհ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պնդել է, թե փետրվարի 24-ից ընթացող «հատուկ օպերացիայի» ընթացքում Ուկրաինայի բանակն ունի ավելի քան 2870 զոհ և ավելի քան 3700 վիրավոր: