Մարտի 13-ին Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնապես ստանձնում է լիազորությունները։ Երդմնակալության արարողությունը կկայանա Ազգային ժողովի հատուկ նիստում։
Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից զբաղեցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, որից ազատվեց երկու օր առաջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել` լինելով նաև առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի անդամ։
Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց հունվարի 23-ին։
Իշխանությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով հաջողվեց ընտրել իր իսկ առաջադրած թեկնածուին։ Երկու փուլերի ժամանակ էլ խորհրդարանի դահլիճում միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում էին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը։
Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նաև նախագահի երդմնակալության արարողությունը։