Բաքուն հերքում է ռազմական տեխնիկայի տեղաշարժերի մասին լուրերը

Loading...

Պաշտոնական Բաքուն այսօր հերքել է ադրբեջանական բանակի ռազմական տեխնիկայի տեղաշարժերի մասին լուրերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, թե զորաշարժեր ներկայումս չկան։

Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածվող համապատասխան լուսանկարներին ու տեսանյութերին, Ադրբեջանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ դրանք հին կադրեր են, որոնք արված են 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի կամ նախորդ զորավարժությունների ժամանակ։

Տվյալ թեմայով քննարկումները հանգեցնում են հանրության մոտ թյուր պատկերացումների ձևավորմանը և պետական գաղտնիքի հրապարակմանը, շեշտում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ սոցցանցերի օգտատերերին կոչ անելով չտրվել սադրանքների։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է հիշյալ բնույթի նյութեր տարածողներին այդ արարքի համար սահմանված պատասխանատվության մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button