Երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Հայաստանի նախագահն այցելել է Եռաբլուր

Loading...

Այսօր Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո Վահագն Խաչատրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, հաղորդում է նախագահականը։

Նախագահ Խաչատրյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, ասված է հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button