Իրանից հրթիռակոծվել է Իրաքի Էրբիլ քաղաքը․ թիրախը ԱՄՆ հյուպատոսության նոր շենքն էր

Loading...

Իրաքի Էրբիլ քաղաքը հրթիռակոծվել է, Միացյալ Նահանգների պաշտոնյաների վկայությամբ՝ Իրանի տարածքից։

Այսօր վաղ առավոտյան տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել դեպի Էրբիլ՝ թիրախավորելով ԱՄՆ հյուպատոսության նոր շենքը և հարևան բնակելի շրջանը, պատճառելով հիմնականում նյութական վնաս, վիրավորվել է մեկ մարդ, հաղորդել է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը։

Իրաքում Իրանի պետական հեռուստատեսության թղթակցի փոխանցմամբ՝ հրթիռների նշանակետը «Իսրայելի գաղտնի բազաներն» էին։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը «վրդովեցուցիչ հարձակում» է որակել հրթիռակոծությունը՝ հավելելով, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, չեն վնասվել նաև Էրբիլում ամերիկյան կառավարության կողմից օգտագործվող կառույցները։

Հաղորդվում է, որ սա նման առաջին հարձակում է վերջին ամիսների ընթացքում։

Օրեր առաջ Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի երկու զինվորականներ։ Պաշտոնական Թեհրանը խստագույնս դատապարտել էր այդ փաստը և խոստացել վրեժխնդիր լինել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button