Լարսը փակ է, ռուսական կողմում 274 բեռնատար կա

Loading...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա 274 բեռնատար ավտոմեքենա, այսօր հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան պետական կառույցներից ստացված տեղեկատվությունը։

Նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում ևս փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան։ Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են, դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, իսկ Տավուշի մարզի Ոսկեպարի և Ջուջևանի ոլորանները՝ բեռնատարների համար։ Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button