Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանը ստանձնեց լիազորությունները

Loading...

Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր պաշտոնապես ստանձնեց լիազորությունները։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կեսօրից քիչ անց մեկնարկած Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողության ժամանակ նորընտիր նախագահը երդվեց․ — «Ստանձնելով Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ապա ելույթ ունեցավ Հայաստանի նախագահը։

62-ամյա Վահագն Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից զբաղեցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, որից ազատվեց երկու օր առաջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել` լինելով նաև առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի անդամ։

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց հունվարի 23-ին։

Իշխանությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով հաջողվեց ընտրել իր իսկ առաջադրած թեկնածուին։ Երկու փուլերի ժամանակ էլ խորհրդարանի դահլիճում միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում էին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը։

Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին նաև նախագահի երդմնակալության արարողությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button