Պապը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել հումանիտար միջանցքները

Loading...

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակիչներին մարտական գոտիներից դուրս հանելու համար:

«Սրտիս ցավով միանում եմ պատերազմն ավարտելու մասին մարդկանց աղոթքներին: Ի սեր Աստծո, լսեք տառապյալների աղաչանքը և վերջ դրեք ռմբահարումներին, սկսեք բանակցել և ապահովեք մարդասիրական միջանցքների աշխատանքը, վերջ տվեք այս սպանդին», — ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, ով այսօր նշում է գահակալության 9-րդ տարեդարձը:

Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են դրսևորում և ապաստան են տալիս ուկրաինացի փախստականերին, նա հորդորել է միասին աղոթել խաղաղության համար:

«Կարող է լինել միայն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի Աստված, մենք աղոթում ենք, որ ձեր սրտերը խաղաղություն պահանջեն», — ասել է Հռոմի Պապը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button