Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն ավանում զոհվել է մարտական գործողությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոն: Նրա գործընկերներից մեկը վիրավորվել և վիրահատվել է ուկրաինական հիվանդանոցում:
Ուկրաինական կողմը պնդում է, որ լրագրողնրերին փոխադրող մեքենայի վրա ռուսներն են կրակ բացել:
Զոհված լրագրողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա 50 տարեկան է, կինեվավերագրող է, այդ փաստաթղթերի մեջ կա նաև The New York Time պարբերականի վկայականը:
Դա թույլ էր տվել ենթադրել, որ Ռենոն այդ պարբերականի թղթակիցն է, սակայն The New York Time-ը ժամեր անց ցավակցություն է հայտնել է լրագրողի մահվան կապակցությամբ և միաժամանակ ընդգծել է, որ Բրենտ Ռենոն հիմա չի հանդիսանում պարբերականի աշխատակից, թեպետ նախկինում համագործակցել է դրա հետ:
«Ռենոն տաղանդավոր լուսանկարիչ էր և ռեժիսոր, ով ժամանակին շատ տարիներ համագործակցել է մեր պարբերականի հետ, բայց Ուկրաինայում նա հավատարմագրված չէր մեր կողմից»,- ասել է The New York Time-ի գլխավեր խմբագրի տեղակալ Քլիֆ Լևին:
«Լրագրողի մասնագիտությունը ռիսկ է ենթադրում, ամերիիկացի Բրենտ Ռենոն իր կյանքով վճարեց ագրեսորի նենգության, դաժանության և անգթության մասին պատմելու փորձի համար»,- ասել է Կիևի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նեբիտովը: