Պետական պարգևը գրականագետ Անահիտ Չարենցին է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ հայ մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ։
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Անահիտ Չարենցը Երախտագիտության մեդալին արժանացել է «հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար»։
Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար: