Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակիչներին մարտական գոտիներից դուրս հանելու համար:
«Սրտիս ցավով միանում եմ պատերազմն ավարտելու մասին մարդկանց աղոթքներին: Ի սեր Աստծո, լսեք տառապյալների աղաչանքը և վերջ դրեք ռմբահարումներին, սկսեք բանակցել և ապահովեք մարդասիրական միջանցքների աշխատանքը, վերջ տվեք այս սպանդին», – ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, ով այսօր նշում է գահակալության 9-րդ տարեդարձը:
Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են դրսևորում և ապաստան են տալիս ուկրաինացի փախստականերին, նա հորդորել է միասին աղոթել խաղաղության համար:
«Կարող է լինել միայն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի Աստված, մենք աղոթում ենք, որ ձեր սրտերը խաղաղություն պահանջեն», – ասել է Հռոմի Պապը: