ԱՄՆ-ը 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ է նվիրել Հայաստանին

Loading...

Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին։

ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև մոտ15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար ՊՇՌ թեստ, թթվածնի խտացուցիչներ, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ։

«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», — ըստ նախարարության, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ավելի վաղ Հայաստան էր ներկրվել Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ՝ Առողջապահության նախարարության և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով։

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հվեց տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ», ամերիկյան «Մոդեռնա» և Pfizer։

Մարտի 13-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 78 հազար 121 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 100 հազար 161 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 947 հազար 156 քաղաքացի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button