Այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի․ Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար

Loading...

Այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի, հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։

Իր տելեգրամյան ալիքում նա գրել է ․ — «Երթուղիներից («կանաչ միջանցքներից») և ոչ մեկն այսօր համաձայնեցված չէ, բանակցությունները շարունակվում են»։

Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը երեկ Թվիթերում գրել էր, որ տեսակոնֆերանսի միջոցով այսօր կշարունակվեն ռուս-ուկրաինական բանակցությունները, իսկ նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են զրուցել։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել էր, թե բանակցություններում որոշ դրական տեղաշարժ կա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button