Այսօր տեղի է ունենում ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը

Loading...

Այսօր տեղի է ունենում պատերազմն ավարտելու խնդրով ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը: Ի տարբերություն Բելառուսի տարածքում կայացած առաջին երեք հանդիպումների՝ այս մեկն ընթանում է հեռավար եղանակով տեսակապի միջոցով:

Ուկրաինական պատվիրակության անդամ, նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Միխայլո Պոոդոլյակը բանակցությունների մեկնարկից առաջ հայտնել է, որ «սպասվում են բարդ քննարկումներ»:

Նրա փոխանցմամբ, ուկրաինական կողմը պնդելու է իր պահանջները, որոնց թվում են կրակի դադարեցումը, ռուսական զորքի դուրսբերումը և անվտանգության երաշխիքների ապահովումը:

«Չնայած Ուկրաինայի համառ դիմադրությանը՝ Ռուսաստանը դեռ հուսով է, թե խաղաղ բնակչության դեմ 19-ն օր տևող բռնությունն է ճիշտ մարտավարությունը»,- հայտարարել է նախագահի խոհրդական Պոդոլյակը:

Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում է նաև պաշարված քաղաքների բնակիչների ծանրագույն վիճակը բարելավելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ ռուսական և ուկրաինական կողմերը՝ չմանրամասնելով, նկատել են տվել, թե բանակցություններում որոշակի առաջխաղացումն է գրանցվել:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ երբեք չեն ընդունի Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու և Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների «անկախությունը» ճանաչելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջները:

Միաժամանակ Կիևում ակնարկել են, թե կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից, եթե Ռուսաստանի կողմից ստանան անվտանգության հստակ երաշխիքներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button