Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համախագահությանը

Loading...

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և խաղաղության պայմանագրի բանակցությունների համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համախագահությանը, հայտարարում է Արտգործնախարարությունը:

«ՀՀ-ն ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», — ասված է նախարարության հայտարարության մեջ։

Երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ հինգ կետանոց առաջարկ է ներկայացրել հայկական կողմին:

«Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան, և Հայաստանի համար պետք է հեշտ լինի դրանք ընդունելը»,- ասել էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել՝ առաջարկները վերջերս են ներկայացվել պաշտոնական Երևանին։ Բայրամովը նկատել էր, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել»։

Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ խաղաղության հաստատման մասին նախագահ Ալիևի հայտարարությանը Երևանը որևէ կերպ չարձագանքեց, և այս նոր առաջարկներն իրենց կողմից բարի կամքի դրսևորում են։

Բայրամովի հայտարարությունից ժամեր առաջ էլ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էր անակնկալ հայտարարել, որ Երևանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button