Զելենսկին ժողովրդին դիմել է տեսաուղերձով և հավաստիացրել՝ Ուկրաինան կհաղթի

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին դիմել է տեսաուղերձով, որով հավաստիացրել է, որ Ուկրաինան կհաղթի: Նա վերստին ՆԱՏՕ-ին կոչ է արել փակել Ուկրաինայի օդային տարածքը:

«Այսօր պատերազմի 18-րդ օրն է: 18 օր պատերազմ է մեր կյանքի, Ուկրաինայի և անկախության համար: Օրը չար լուրով բացվեց, ռուսական հրթիռները և ռումբերը հարվածեցին մեր երկրին, երեկ լուսաբացից մայրամուտ միայն Լվովը 30 հրթիռների թիրախ դարձավ, դրանք հարվածել են Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնին, 35 մարդ զոհվել է,134-ը վիրավորվել»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայում հազարավոր բնակիչներ այս օրերին տարհանվում են: Նախագահը ժողովրդին միասնության կոչ է ուղղել և պնդել է, որ երկիրը կհաղթի:

«Ես այսօր դիրքեր եմ այցելել, չէի ուզում դա հանրային միջոցառում դարձնել, գնացել էի սատարելու զինծառայողներին, խուճապի նշույլ իսկ չկար: Նրանք քաջ տղերք են, գիտեն, որ պաշտպանում են մայրաքաղաքը, գիտեն, որ կհաղթեն: Մենք կհաղթենք շնորհիվ այդ մարդկանց, ովքեր միավորվել են, որ պաշտպանեն մեր ժողովրդին: Նրանք սրտով անկեղծ են և ոգով պինդ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button