Զելենսկին կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ փակել Ուկրաինայի երկինքը

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուսումնամարզական հավաքակայանի վրա, կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ փակել Ուկրաինայի երկինքը։

«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա։

Երեկ վաղ առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի մարզում՝ Լեհաստանի սահմանին մոտ գտնվող ռազմաբազային։ Ըստ Լվովի մարզային ռազմական ղեկավարության, Յավորովի Խաղաղարության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքի վրա արձակվել է շուրջ 30 հրթիռ, զոհվել է 35, վիրավորվել՝ 134 մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմաբազային հասցված հարվածներով ոչնչացվել են մինչև 180 օտարերկրացի վարձկաններ ու օտարերկրյա սպառազինության մեծ խմբաքանակ։ Ուկրաինա ժամանած օտարերկրացի վարձկանների ոչնչացումը շարունակվելու է, վստահեցրել է ռուս գեներալը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button