Պեկինը հերքել է, թե Մոսկվան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ զենք է խնդրել

Loading...

Չինաստանն «ապատեղեկատվություն» է անվանել ամերիկյան և բրիտանական պարբերականներում հրապարակված լուրերն այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Չինաստանից ռազմական օգմնություն է խնդրել:

Financial Times և Washington Post պարեբերականների փոխանցմամբ, ռուսները չինացիներից որոշ զինատեսակներ են խնդրել: Պարբերականները չեն նշել, թե ինչ պատասխան է Պեկինը տվել Մոսկվային:

«Վերջերս Միացյալ Նահանգները հերթական անգամ տարածել է Չինաստանի դեմ ուղղված ապատեղեկատվություն, որի նպատակն է աղավաղել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Մինչդեռ, այն հստակ է և պարզ՝ Չինաստանը միշտ կառուցողական դեր է կատարում խաղաղություն հաստատելու և հարցերը բանակցություններերով լուծելու գործում»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Չժաո Լիցզյանը:

Նրա փոխանցմամբ, «օրվա հրամայականն է, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն, մեղմեն լարվածությունը և ռազմական ուժի փոխարեն դիվանագիտական ջանքեր գործադրեն»:

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Պեկինը պաշտոնապես առայսօր չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և այն չի անվանել «պատերազմ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button