Ռիգան Անկարայից Bayraktar-ներ է խնդրում

Լատվիան ցանկանում է, որ իր տարածքում երեքից վեց ամիս ժամկետով տեղակայվեն թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Այդ մասին «Թյուրքիյե» պարբերականին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը:

«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Թուրքիան մի քանի ամսով Լատվիայում Bayraktar-ներ տեղակայի, մենք կկարողանայինք դրանք ստուգել և դիտորդական թռիչքներ իրականացնել, դա շատ կարևոր աջակցություն կլիներ»,- Անթալիայում մարտի 11-ից 13-ը տեղի ունեցած դիվանագիտական հավաքի օրերին թուրքական պարբերականի թղթակցին ասել է Լատվիայի պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով, Ռիգայում պատրաստվում են առաջիկայում ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Պաբրիկսի խոսքով, «Լատվիան Թուրքիայից քաղաքական աջակցություն է ակնկալում հատկապես ՆԱՏՕ-ում»:

Այսօրվա դրությամբ Թուրքիայից զատ Bayraktar տեսակի ԱԹՍ-ներ ունեն Ադրբեջանի, Քաթարի, Լիբիայի, Մարոկոյի, Լեհաստանի և Ուկրաինայի բանակները:

Bayraktar-ները կիրառվել և մեծ արդյունավետություն են դրսևորել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած մարտական գործողություններում, դրանք վերջերս գործադրվեկ են նաև Դոնբասի շրջանում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button