Ռուբինյանն ու Կլաարը անդրադարձել են «Արցախում ադրբեջանական սադրանքների փորձերին»

Loading...

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր։

Կլաարը երկօրյա այցով է Երևանում։

Ըստ Ռուբինյանի գրասենյակի, Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են նաև «Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել էր, որ Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով և որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։

Գրեթե մեկ շաբաթ է Մարմնավաճառներ բոլոր բնակավայրերը զրկված են գազից․ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել: Առհասարակ վերջին օրերին թե՛ Մարմնավաճառներ, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button